Նոր մшհեր Արևմտյան Նեղnսի վիրnւuից

Միացրեք մեզ Telegram-ում

Իսպանիայի Սևիլիա քաղաքում գրանցվել է Արևմտյան Նեղոսի տենդից մահվան երկու նոր դեպք։ Այս ամառվա ընթացքում զոհերի ընդհանուր թիվը հասել է հինգի: Նախկինում տեղական իշխանությունները հայտնել էին, որ հայտնաբերել են վիրուսով վարակման տասը դեպք։

Վիրուսը կրող մոծակներ են հայտնաբերվել Գվադալկիվիր գետի երկայնքով մեկ: Դեղատներում փակցված են «Մի հեշտացրե՛ք մոծակների կյանքը» կարգախոսով պաստառներ և խորհուրդներ՝ ինչպես խուսափել վարակից:

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի տվյալներով՝ տարեսկզբից եվրոպական 9 երկրների մոտ 80 բնակիչներ վարակվել են Արևմտյան Նեղոսի վիրուսով, ամենից շատ՝ Հունաստանում և Իտալիայում։ Ընդգծվում է, որ խոսքը կոնկրետ Հին աշխարհում վարակման դեպքերի մասին է։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Yerevanblog