Տոլյատիի մոտ Վոլգայի վրա նավ է խորտակվել, այս մասին հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեի Կենտրոնական ՄՊՏՀ-ն։
Նախնական տվյալներով՝ նախօրեին Սարատովի ջրամբարի ջրերում կտրուկ շրջադարձի պատճառով փոքր նավ է խորտակվել, որում չորս մարդ է եղել։ Երկու մեծահասակ և երկու երեխա՝ հինգ և 10 տարեկան, ինքնուրույն հասել են ափ, որտեղ ստացել են անհրաժեշտ բուժօգնություն։ Միջադեպը հետաքննվում է։ Միջադեպի հանգամանքներն ու պատճառները պարզվում են, առաջիկայում նավը գետի հատակից կբարձրացնեն։
Քննիչները պատրաստվում են քրեական գործ հարուցել ներքին ջրային տրանսպորտի շահագործման կանոնները խախտելու համար։