Տաջիկստանի Գորնո-Բադախշան ինքնավար մարզում 5 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 12:29-ին Գորնո-Բադախշանի շրջանում՝ Խորոգ քաղաքի մոտ, որտեղ ապրում է ավելի քան 30 հազար մարդ: Դուշանբեում ցնցումներ չեն զգացվել։
Հանրապետության արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության կոմիտեից հայտնում են, որ զոհեր և վիրավորներ չկան։