Սրտաբան, բժշկական գիտությունների թեկնածուն պատմել է արյան ցածր ճնշման համար արգելված ըմպելիքների մասին, հայտնում է «Մոսկվա 24»-ը։
Իսկ էներգետիկ ըմպելիքներից, սուրճից ու սուրճ պարունակող ըմպելիքներից, ինչպես նաև ալկոհոլային խմիչքներից պետք է խուսափել։ Բանն այն է, որ այս ըմպելիքները նպաստում են արյան խտացմանը, և դրանք չեն բերի սպասված ազդեցությունն ու էներգիա չեն տա։
Մեկ այլ բժիշկ-մասնագետ՝ սննդաբան Միխայիլ Գինզբուրգի կարծիքով՝ դրանք օգտագործելուց հետո արյան խտացումը կարող է հանգեցնել արյան մակարդուկների առաջացման, գրում է Argumenty i Fakty հրատարակությունը։
Մթնոլորտային ցածր ճնշման ժամանակահատվածներում բժիշկները խստորեն խորհուրդ են տալիս ծխողներին նվազեցնել ծխախոտի քանակը, խուսափել սթրեսից և ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածությունից: Կարևոր է վերահսկել ձեր արյան ճնշումը և ընդունել ձեր բժշկի կողմից նշանակված դեղամիջոցները: