Այս նշանները կարող են վկայել քաղցկեղի մասին. ուռուցքաբանի նախազգուշացումը

Միացրեք մեզ Telegram-ում

Ոտնաթաթի քաղցկեղի նշանները կարող են լինել դեֆորմացիա կամ ուժեղ ցավ, զգուշացրել է Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի կլինիկական ուռուցքաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող, բժշկական գիտությունների թեկնածու Եվգենի Չերեմուշկինը։ Նա նշեց, որ սա ուռուցքի հազվագյուտ տեսակ է, և վաղ ախտորոշումը կարող է դժվար լինել։ Նրա խոսքով՝ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ հյուսվածքներ են ախտահարվել, որտեղ է գոյացել ուռուցքը։

Ուռուցքաբանը պարզաբանեց, որ կան ոսկրային սարկոմաներ և օստեոգեն, որոնք շատ ագրեսիվ են։ Կանխատեսումը կախված է վնասվածքի չափից, վիրահատության հնարավորությունից, քիմիաթերապիայի կամ ճառագայթային թերապիայի ցուցումներից, զգուշացրեց մասնագետը։

Չերեմուշկինը նշել է, որ ոտնաթաթի վրա քաղցկեղը շատ դժվար է որոշել։ Նրա խոսքով՝ արժե ուշադրություն դարձնել ցանկացած փոփոխության, այդ թվում՝ եղունգի հիմքում բծերի կամ սեւ գծերի առաջացմանը։ Բժիշկը ընդգծեց, որ եթե ախտանիշները մեկ ամսից ավելի շարունակվեն, պետք է դիմել բժշկի։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Yerevanblog