Հայերենը աշխարհի հնագույն լեզուներից է։ Նրա ձևավորումը համընկնում է հայ ժողովրդի կազմավորմանը և գալիս է վաղնջական ժամանակներից։
Խեթական և ասուրաբաբելական արձանագրությունները վկայում են, որ հայերը՝ իբրև ցեղային առանձին խմբավորումներ, Հայկական բարձրավանդակում երևացել են Ք.ա. երրորդ հազարամյակում, սակայն իբրև էթնիկ ամբողջականություն նրանք հայտնի են դառնում Ք.ա. 8-7-րդ դարերից։