Ինչու՞ պետք է ռեհան ուտել. բժիշկները թվարկել են բույսի արժեքավոր հատկությունները Ոմանք անարժանաբար զրկում են ռեհանին իրենց ուշադրությունից՝ հազվադեպ օգտագործելով այն ճաշ պատրաստելու համար։
Ռեհանը բավական հաճախ է օգտագործվում սննդի պատրաստման ընթացքում: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ այն բազմաթիվ օգտակար հատկություններ ունի նյութափոխանակության, իմունային համակարգերի համար:
Ինչով է օգտակար նյութափոխանակությանը
Ռեհանն օգնում է լավացնել նյութափոխանակությունը և կանխարգելել դրա հետ կապված խնդիրների առաջացումը:
Ակտիվացնում է նյութափոխանակությունը, ինչի շնորհիվ բարդ յուրացվող մթերքն ավելի լավ է յուրացվում:
Կանխարգելում է բերանում տհաճ հոտի առկայությունը:
Օգնում է պայքարել սրտխառնոցի դեմ:
Խթանում է ախորժակը:
Ինչով է օգտակար նյարդային համակարգին
Ամրացնում է նյարդային համակարգը:
Օգնում է թուլանալ, ազատվել սթրեսից և տագնապից:
Օգնում է պայքարել անքնության դեմ:
Կարող է օգնել դեպրեսիայի դեմ պայքարում:
Ազատում է ֆիզիկական և մտավոր հոգնածությունից:
Ինչով է օգտակար իմունային համակարգին
Նպաստում է արյան մաքրմանը:
Կարող է օգնել կանխարգելել գրիպն ու մրսածության հետևանքով հիվանդությունները:
Կարող է օգնել իջեցնել ջերմությունը:
Հակասնկային ազդեցություն ունի:
Բնական հակաբորբոքային միջոց է:
Կարող է օգնել գլխացավի, ատամի, դաշտանային ցավերի դեպքում:
Օգնում է պայքարել հազի դեմ:
Ճնշում է մակաբույծների ակտիվությունը:
Օգնում է շնչուղիների հիվանդությունների դեմ:
Օգնում է պայքարել փորկապության դեմ:
Օգնում է մաքրել օրգանիզմն ու նիհարել
Միզամուղ հատկություն ունի, օգնում է պայքարել հեղուկի կուտակման դեմ:
Հագեցածության զգացում է հաղորում:
Կարող է օգնել երիկամներից քարերի դուրսբերմանը:
Կարող է օգնել ազատվել հոգնածությունից:
Ազատում է որովայնի փքվածությունից:
Ինչու է օգտակար ռեհանը
Լավացնում է արյան շրջանառությունը, անոթների վիճակը: Արդյունքում՝ կարգավորվում է ճնշումը, խոլեստերինի մակարդակը:
Լավացնում է հիշողությունն ու մտավոր կարողությունները:
Կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը:
Խթանում է կաթի արտադրությունը կերակրող մոր օրգանիզմում:
Կանխարգելում է գլխապտույտը:
Նպաստում է բերանի խոռոչում վերքերի ապաքինմանը:
Օգնում է պայքարել միջատների դեմ:
Կարող է օգնել լավացնել տեսողությունը: