ԿԱՐԵՎՈՐ․ Երևանի ո՞ր 2 դպրոցներ կմիավորվեն

Միացրեք մեզ Telegram-ում

Կառավարության որոշման համաձայն՝ Երևանի Պրոֆ. Արշավիր Շավարշյանի անվան հ. 40 հիմնական դպրոցը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով Երևանի Նար-Դոսի անվան հ. 14 հիմնական դպրոցին։ Արշավիր Շավարշյանի անվան հ. 40 հիմնական դպրոցի իրավահաջորդը Նար-Դոսի անվան հ. 14 հիմնական դպրոցն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան։ Վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են 14 հիմնական դպրոցի միջոցների հաշվին:

Բացի այդ, Կառավարությունն առաջարկել է Երևանի քաղաքապետին այս որոշման ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել`

1) «Երևանի Նար-Դոսի անվան հ. 14 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հանձնվող գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, կանոնադրությունում վերակազմակերպումից բխող համապատասխան փոփոխությունների կատարումը, ինչպես նաև հաստատել միացման պայմանագիրը և փոխանցման ակտը,

2) «Երևանի Պրոֆ. Արշավիր Շավարշյանի անվան հ. 40 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման պետական գրանցումը և «Երևանի Նար-Դոսի անվան հ. 14 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ վերակազմակերպումից բխող համապատասխան փոփոխությունների պետական գրանցումը, սովորողների ուսումնառության բնականոն գործընթացը:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Yerevanblog