Մերկուրին, Մարսը, Յուպիտերը, Ուրանը, Նեպտունը, Սատուրնը և Լուսինը կշարվեն Արեգակի մի կողմում չորեքշաբթի՝ օգոստոսի 28-ի առավոտյան: Ինչպես հաղորդում է Report-ը ՏԱՍՍ-ին հղումով, մոլորակների պայմանական շքերթը երկնքում կզբաղեցնի մի հատված մոտ 160 աստիճանի սահմաններում։
Օգոստոսին Մարսը, Յուպիտերը, Ուրանը, Նեպտունը և Սատուրնը տեսանելի են կեսգիշերից մինչև լուսաբաց: Ամսվա վերջում Մերկուրին առավոտյան երկնքում սկսելու հայտնվել ժամը 05:00-ից հետո, իսկ օգոստոսի 28-ին նրանց կմիանա նվազող կիսալուսինը, որը կգտնվի Մարսից ոչ հեռու։ Դրանք բոլորը կտեղակայվեն ծագող Արեգակից արևելք (աջ կողմում):
«Չորեքշաբթի՝ օգոստոսի 28-ին, <...> Մերկուրին, Մարսը, Յուպիտերը, Ուրանը, Նեպտունը, Սատուրնը և Լուսինը կշարվեն առավոտյան երկնքում [Վեց մոլորակներ և Երկրի արբանյակը] Արեգակի մի կողմում մոտ 160 աստիճան սեկտորում»,- ՏԱՍՍ-ին հայտնել են Մոսկվայի պլանետարիումում։ Պարզ եղանակին շքերթի մասնակիցներից մի քանիսին կարելի է տեսնել անզեն աչքով, իսկ մնացածը՝ հզոր հեռադիտակով կամ աստղադիտակով։ Պլանետարիումը օգոստոսյան շքերթն անվանել է պայմանական, քանի որ մոլորակները տեղակայվելու են չափազանց մեծ հատվածում։