Սոչիի բոլոր լողափերը ժամանակավորապես փակվել են եղանակային պայմանների վատթարացման պատճառով։ Այս մասին հայտնում է Interfax-ը
«Այդ միջոցը ձեռնարկվել է եղանակային պայմանների վատթարացման՝ անձրևի և ուժեղ քամիների պատճառով հանգստացողների անվտանգությունն ապահովելու համար»,- ասվում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունում։
Նշվում է, որ կատարվածի մասին նախապես ծանուցվել են բոլոր ձեռնարկություններն ու կազմակերպությունները, ինչպես նաև բնակիչներն ու զբոսաշրջիկները։ Պարզաբանվում է, որ քաղաքում եղանակի անբարենպաստ կանխատեսումը գործում է օգոստոսի 23-ից օգոստոսի 25-ը ներառյալ։