Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ հոն ենք ուտում

Միացրեք մեզ Telegram-ում

Հոնի հայրենիքը Փոքր Ասիան է և Կովկասը, բայց հիմա այս բույսն աճում է Եվրոպայից մինչև Ուրալ ընկած տարածքում։ Անկախ դրանից, հոնը մինչ օրս իր արժանի գնահատականը չի ստացել, թեև, օրինակ, վիտամին C ավելի շատ է պարունակում, քան հաղարջն ու մասուրը։

Սակայն սա հոնի հարուստ քիմիական բաղադրության միայն մի մասն է։ Այն պարունակում է А և Р վիտամին, օրգանական թթուներ (խնձորի և կիտրոնի), ֆլավոնիդներ, տանիններ, աղաղանյութեր, բջջանյութ, պեկտիններ, եթերային յուղ։

Բացի այդ, հոնի հյութալի պտուղները մեծ քանակությամբ կալիումի, երկաթի, կալցիումի, ծծմբի և մագնեզիումի աղեր են պարունակում։ Հոնը հարուստ է նաև ամենաարժեքավոր միկրոտարրերով` երկաթ, նատրիում, կալիում, մագնեզիում, ֆոսֆոր, կալցիում և այլն։

Թարմ հոնի 100 գրամի էներգետիկ արժեքը 45 կկալ է, չորացրածինը` 209 կկալ, իսկ մուրաբայի 100 գրամը` 220 կկալ։

Այս պտուղը նպաստում է նաև օրգանիզմի մաքրման գործընթացին, գլխուղեղի անոթներում ճնշման և ընդհանուր արյան ճնշման կարգավորմանը։

Հոնը կանխում է սկլերոզի զարգացումն ու վերացնում գլխացավը։ Իսկ հոնի մուրաբան կամ թուրմը խորհուրդ է տրվում գրիպի, անգինայի և սակավարյունության դեպքում։

Հոնը կանխում է մազանոթների փխրունությունն ու նպաստում անոթների պատերի ամրացմանը

Բուժիչ հատկություններով են օժտված նաև տերևները, որոնք միզամուղ և լեղամուղ հատկություն ունեն, նույնիսկ իջեցնում են արյան մեջ շաքարի մակարդակը։ Չորացրած տերևները եփում են և խմում սովորական թեյի նման։

Վիտամիններով հարուստ հոնը հիանալի տոնուս է ապահովում մկանային և նյարդային համակարգին, օգնում է արագ վերականգնվել ծանրաբեռնվածությունից հետո։ Հատկապես ծանր պայմաններում աշխատող տղամարդիկ հոնի միջոցով կարող են օրգանիզմը մաքրել թունավոր նյութերից և օգտակար տարրերով հարստացնել այն։

Հոնը դրական ազդեցություն է ունենում արյան շրջանառության և նյարդային համակարգի վրա։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Yerevanblog