Ի՞նչ ախտանիշի է բախվում կանանց 71%-ը սրտի նոպայից մեկ ամիս առաջ

Միացրեք մեզ Telegram-ում

Շատերը կարծում են, որ սրտի նոպայի ժամանակ սովորաբար կրծքավանդակի ցավ կամ ձախ ձեռքի անհանգստություն է լինում:

Բայց դա բոլորովին էլ այդպես չէ:Հետազոտությունները ցույց են տվել, որ սրտի նոպան կարող է ունենալ բազմաթիվ այլ ախտանիշներ, եւ ավելին՝ այդ ախտանիշները տղամարդկանց եւ կանանց մոտ կարող են տարբերվել:

Կանանց մոտ սրտի նոպաների հետազոտությունը՝ Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի (ԱՍԱ) կողմից, ցույց է տվել, որ նրանց 95%-ը դեպքից մեկ ամիս առաջ նոր ախտանիշներ է ունեցել, ընդ որում՝ 71%-ը ունեցել է ընդհանուր ախտանիշ՝ անբացատրելի հոգնածություն:

ԱՍԱ-ն հարցում է անցկացրել ավելի քան 500 կանանց շրջանում, ովքեր սրտի նոպա են ունեցել, որոնց արդյունքները հրապարակվել են Circulation ամսագրում:Մասնակիցների 95%-ի մոտ, ովքեր սրտի կաթվածից մեկ ամիս առաջ ինքնազգացողության որոշակի փոփոխություն են ունեցել, առավել տարածվածը եղել է անբացատրելի հոգնածությունը:

Սրտաբան Լեսլի Չոն բացատրում է, որ եթե հոգնածությունը վերջերս է հայտնվել կամ շատ ուժեղ է, պետք է հաշվի առնել սրտի նոպայի զարգացման հավանականությունը, հատկապես եթե կինը հոգնում է ամենապարզ գործողություններից՝ ասենք մահճակալը հարդարելուց:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Yerevanblog