Հնդկաստանում մեկ տարեկան երեխան օձ է սպանել:
Դեպքը տեղի է ունեցել Բիհարում, երեխան սողունին խաղալիքի հետ է շփոթել:
Ըստ հնդկական լրատվամիջոցների՝ այս դեպքը ցնցել է տեղի բնակիչներին, բանն այն է, որ երեխան մի քանի անգամ կծել է օձին, այն շփոթելով խաղալիքի հետ, ինչն էլ հանգեցրել է սողունի մահվանը։
Hindustan Times-ի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Ռաջաուլի թաղամասում։
Մեկ տարեկան երեխայի ընտանիքը պատմել է, որ երեխան խաղահրապարակում հանդիպել է օձի և նրան խաղալիքի հետ շփոթել։
Սողունը սատկել է, իսկ երեխան հոսպիտալացվել է։ Բժիշկները հայտնում են, որ նրա առողջությանը վտանգ չի սպառնում։
Հնդկաստանում մուսոնների սեզոնին հաճախ կարելի է տեսնել ոչ թունավոր օձին փողոցներում:
Հուլիսին նմանատիպ դեպք է տեղի ունեցել Հնդկաստանի Բիհար նահանգում։ Թունավոր օձի խայթոցից հետո զայրացած տղամարդը բռնել է սողունին և երկու խայթոցով սպանել նրան։
ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝
Նյութը հրապարակման պատրաստեց Goodblog.am-ը