Տարեց մայրը դանակահարել է որդուն․ նա մահացել է

Միացրեք մեզ Telegram-ում

Օգոստոսի 20-ին Զելենոգրադում տարեց մայրը դանակահարել է 45-ամյա որդուն։ Այս մասին հայտնում է Goodblog.am-ը՝ հղում անելով ռուսական լրատվամիջոցներին։

 

Դանակահարված տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ստացած վնասվածքներից մահացել է։

 

Ինչպես նշել են Մոսկվայի Քննչական կոմիտեում, կասկածն ընկել է սպանվածի մոր վրա։ Իրավապահների հետ զրույցում կինը հաստատել է իր մեղքը։

 

«Այս հանցագործության կասկածանքով բերման է ենթարկվել մահացածի մայրը, ով պատճառաբանել է, որ կոնֆլիկտի ժամանակ դանակով հարվածել է որդու որովայնին»,- հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

 

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝

 

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Yerevanblog