Քրքումի ակտիվ բաղադրիչ հանդիսացող կուրկումինն օգնում է նվազեցնել մարդու մոտ քաղցկեղի առաջացման ռիսկը և դադարեցնել ուռուցքի աճը։ Лента պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են ուռուցքաբանական հետազոտություններով զբաղվող Cancer Research UK բարեգործական կազմակերպության բժիշկները:
Բժիշկների խոսքով՝ գոյություն ունի «սուպերմթերք», որը կարող է սպանել քաղցկեղի բջիջները։ Հակաօքսիդանտների բարձր կոնցենտրացիայի շնորհիվ նրանք քրքումը համարում են ուռուցքաբանական հիվանդությունների բուժման այլընտրանքային միջոց։ Մասնագետներն այս համեմունքն անվանել են «քաղցկեղասպան»: Գիտնականները նկատել են նաև, որ այն երկրներում, որոնք ակտիվորեն օգտագործում են այս համեմունքը, քաղցկեղով հիվանդների թիվը շատ ավելի քիչ է։
Քրքումը նաև օգտակար է աչքերի համար. այն նվազեցնում է կատարակտի վտանգը։ Այն նվազեցնում է նաև գլաուկոմայի և մակուլյար դեգեներացիայի ռիսկը: Բացի այդ, քրքումն օգտագործվում է որպես խոլեստերինի մակարդակն իջեցնող միջոց։
Ընդ որում, քրքումի չափից ավելի օգտագործումը կարող է առաջացնել ստամոքսի խանգարում, թթու գխտոց, փորլուծություն, գլխապտույտ և գլխացավ: