Բժիշկն անվանել է քաղցկեղը կանխարգելող հատապտուղը

Միացրեք մեզ Telegram-ում

Ռուսաստանում վերջին տասը տարիների ընթացքում քաղցկեղով հիվանդների թիվն աճել է գրեթե 15%-ով։ Բայց սա վկայում է ուռուցքաբանության հայտնաբերման ավելի բարձր մակարդակի մասին: Вести լրատվամիջոցի փոխանցմամբ՝ սննդաբան, բժշկական գիտությունների դոկտոր Միխայիլ Գինցբուրգը «Ամենակարևորի մասին» հաղորդաշարի եթերում անվանել է այն հատապտուղը, որը ոչ միայն համեղ է, այլև առողջարար։ Այսպիսով, լոռամրգին կարող է արդյունավետ միջոց լինել աղիների քաղցկեղի բուժման համար։

Մասնագետի խոսքով՝ լոռամրգիի կանոնավոր օգտագործումը կարող է նվազեցնել քաղցկեղի առաջացման վտանգը, քանի որ այդ հատապտուղը պարունակում է միացություններ, որոնք արդյունավետ են քաղցկեղի դեմ պայքարում։

Բժիշկ Միխայիլ Գինզբուրգն ասել է, որ գիտնականները կենդանիների վրա ուսումնասիրություններ են անցկացրել։ Դրանք ցույց են տվել, որ լոռամրգիի էքստրակտի ավելացումը սննդի մեջ կանխում է մկներին բնորոշ ուռուցքների զարգացումը:

«Հետաքրքիր է, որ արդեն ձևավորված գոյացությունները դանդաղեցնում էին իրենց աճը», – ընդգծել է բժիշկը։

Լոռամրգին նաև հարուստ է պոլիֆենոլներով։ Օրգանական միացությունները նվազեցնում են բորբոքումները և բարելավում ինսուլինի հանդեպ զգայունությունը: Այդ պատճառով պոլիֆենոլները կարելի է համարել հիանալի կենսաբանական ակտիվ սննդային հավելում, որը բարենպաստ ազդեցություն ունի աղիքային միկրոֆլորայի վրա։ Այդ իսկ պատճառով մասնագետներն արդեն ասում են, որ լոռամրգին կարելի է ներառել քաղցկեղի բուժման պրոտոկոլում, բուժման ստանդարտ մեթոդների հետ մեկտեղ:

Ըստ բժիշկների՝ օրական մեկ բաժակ լոռամրգին պաշտպանում է օնկոլոգիական հիվանդություններից։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Yerevanblog