Բժիշկները բացահայտել են խոզի ճարպի անսպասելի օգտակար հատկությունները

Միացրեք մեզ Telegram-ում

Բժիշկ և հեռուստահաղորդավար Ելենա Մալիշևան և նրա գործընկերներ՝ իմունոլոգ Անդրեյ Պրոդեուսը և սրտաբան Գերման Գանդելմանը բացահայտել են խոզի ճարպի անսպասելի օգտակար հատկությունները։ Մասնագետները նշել են, որ այս մթերքի օգտագործումը նվազեցնում է ինսուլտի ռիսկը, ինչպես նաև օգնում է պայքարել բորբոքման դեմ։

«Պինդ ճարպերի օգտագործումը, այն էլ՝ խոզի ճարպը, նվազեցնում է ինսուլտի ռիսկը», – նշել է Մալիշևան։

Պրոդեուսը նաև հայտնել է, որ ճարպը չի մեծացնում աթերոսկլերոզի առաջացման վտանգը:

Մալիշևան նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ խոզի միսը պարունակում է առողջ պոլիչհագեցած ճարպաթթուներ։

Իմունոլոգ Անդրեյ Պրոդեուսը հայտնել է, որ խոզի միսն ամենաառողջարարն է բոլոր տեսակի մսերից:

«Ավելին, պոլիչհագեցած ճարպաթթուները նվազեցնում են բորբոքումը», – ավելացրել է Պրոդեյը:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Yerevanblog