Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունից հայտնել են ՌԴ մուտք գործող օտարերկրացիների համար «լոյալության համաձայնագրի» ստորագրում է նախատեսվում։ Համապատասխան օրինագիծն արդեն պատրաստվել է գերատեսչության կողմից, փոխանցում է ТАСС-ը։
Փաստաթղթով նախատեսվում է՝ ՌԴ մուտք գործող օտարերկրացիները պարտավոր են որոշ կանոններ պահպանել՝ չզբաղվել այնպիսի գործունեությամբ, որը կարող է խաթարել կամ միտված է ՌԴ ներքին և արտաքին քաղաքականությունը հեղինակազրկելուն, չաղավաղել Հայրենական Մեծ պատերազմի մասին պատմական փաստերը, ՌԴ-ում գտնվելու ընթացքում հավատարիմ մնալ Սահմանադրությամբ նախատեսված դրույթներին, օր․՝ ամուսնության և ընտանիքի ինստիտուտին։
Օրինագծով նաև պատասխանատվություն է սահմանվում ռուսների էթնոմշակութային կենսակերպերի բազմազանության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար։