Հաստ աղիքի քաղցկեղը հաստ աղիքի կամ ուղիղ աղիքի չարորակ ուռուցք է: Ինչպես նվազեցնել դրա առաջացման վտանգը, գրում է թերապևտ Յանա Բելոուսովայան։ Ամենից հաճախ հաստ աղիքի քաղցկեղը զարգանում է հաստ աղիքի բարորակ գոյացություններից՝ պոլիպներից: Բժիշկները կարծում են, որ ուռուցքի առաջացման վտանգը մեծանում է երշիկեղենի և նրբերշիկի նկատմամբ կախվածության պատճառով։
«Քաղցկեղի հետազոտությունների ամերիկյան ինստիտուտի տվյալներով՝ ընդամենը 50 գրամ վերամշակված կարմիր միսը, որը ներառում է երշիկեղեն և նրբերշիկ, օրական օգտագործումը մեծացնում է կոլոռեկտալ քաղցկեղի ռիսկը 16%-ով»,- ասել է թերապևտը։
Այս կերակրատեսակների արտադրության ժամանակ քայքայվում է սննդի բաղադրիչների բնական կառուցվածքը։ Սնուցիչները կորցում են՝ բջջանյութ, վիտամիններ և հանքանյութեր։ Բացի այդ, երշիկեղենն ու նրբերշիկները սովորաբար հստակ պիտակավորված չեն: Դրանք կարող են պարունակել էմուլգատորներ, խտացուցիչներ և այլ նյութեր, որոնցից լավագույնս պետք է խուսափել: Բժիշկները «վտանգավոր» մթերքների թվում են դասել նաև չիպսերը, պաղպաղակը, խորտիկները, արագ սնունդը և քաղցր գազավորված ըմպելիքները: