ԶԳՈՆ ԵՂԵՔ. Զգուշացնում են ուժեղ երկրաշարժի մասին

Միացրեք մեզ Telegram-ում

Թուրք առաջատար սեյսմոլոգ Նաջի Գյորուրը, ով բազմիցս զգուշացրել է իշխանություններին Ստամբուլում ավերիչ երկրաշարժերի մեծ հավանականության մասին, երկրի արևելքում 7,4 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ է կանխատեսել։ Նրա խոսքերը մեջբերում է Cumhuriyet թերթը։

«Ես սա առաջին անգամ կասեմ այստեղ։ Թունջելին (նահանգ Թուրքիայի արևելքում) վտանգի տակ է։ Որովհետև Եդիսու խզվածքն անցնում է Երզնջանի և Կարլիովայի միջև։ Եթե այս խզվածքի վրա երկրաշարժ լինի, այն կարող է հասնել 7,4 բալ»,- ասել է Գյորուրը։

Սեյսմոլոգը հետցնցումներ է կանխատեսել Արևելյան Անատոլիայի տարածաշրջանում.

«Մալաթիայից մինչև Հաթայ շատ կարևոր հատվածը ճեղքվել է, երկարաժամկետ հեռանկարում աղետալի բնույթի ուժեղ երկրաշարժեր չեն լինի, բայց կան մի քանի խզվածքներ»,- ասաց նա։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Yerevanblog