Հայ դերասան Արմեն Ջիգարխանյանի որդին գլխին կրակոց է ստացել ԱՄՆ-ում․ «Ինձ վրա երկու անգամ կրակել են»
Ստեփան Ջիգարխանյանը երկար ժամանակ ապրում է երկու երկրում՝ ժամանակի մի մասն անցկացնում է Ռուսաստանում, մյուս մասը՝ Ամերիկայում։ Երեկ նրա հետ դեպք է տեղի ունեցել՝ Ստեփանը գնդակից վիրավորվել է Լաս Վեգասում։
«Ինձ վրա երկու անգամ կրակել են վարվող մեքենայից»,- МК-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ստեփանը։
«Դա եղել է փողոցում։ Երկրորդ գնդակը դիպավ գլխիս, բայց, բարեբախտաբար, քերզելով է անցել»,- ասել է նա։
Ջիգարխանյանի խոսքով՝ իրեն սպասվում է վերականգնողական գործընթաց։ «Բժշկական օգնություն եմ ստացել, հիմա տանն եմ։ Կենսական կենտրոնները, բարեբախտաբար, չեն տուժել»
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝