Արքայանարինջը՝ մի շարք հիվանդությունների դեմ

Միացրեք մեզ Telegram-ում

Արքայանարինջը (Хурма) ոչ միայն համեղ է, այլև՝ չափազանց օգտակար:

Արքայանարինջը սննդարար միրգ է, պարունակում է բուսական սպիտակուցներ, ածխաջրեր, որոշ քանակությամբ յուղեր, օրգանական թթուներ, վիտամիններ, միկրոէլեմենտներ (կալիում, կալցիում, մագնեզիում, ֆոսֆոր, երկաթ, յոդ), մեծ քանակությամբ սննդային մանրաթելեր և պեկտին:

Արքայանարինջը հրաշալի հակաօքսիդանտ է, այն օրգանիզմից դուրս է բերում ազատ ռադիկալները, որոնք վնասում են մեր օրգանիզմի բջիջներին:

Այս միրգն օգտագործվում է տարբեր հիվանդությունների բուժման և պրոֆիլակտիկայի համար:Այն հրաշալի պրոֆիլակտիկ միջոց է ուռուցքների, թոքերի հիվանդությունների և երիկամային քարերի կուտակման դեմ:

Ունի միզամուղ ազդեցություն, խորհուրդ է տրվում նյարդային խանգարումների, վատ տրամադրության դեպքում:

Միրգը լավացնում է տեսողությունն ու կանխարգելում է վաղաժամ ծերացումը:

Չնայած այս միրգը շատ քաղցր է, այն խորհուրդ է տրվում նրանց, ովքեր ցանկանում են ազատվել ավելորդ կիլոգրամներից:

Եթե ձեզ հոգնած եք զգում, ապա այդ հարցում ձեզ կօգնի արքայանարինջը:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Yerevanblog