Կարմիր, դեղին, թե կանաչ. ո՞ր խնձորներն են ավելի առողջարար

Միացրեք մեզ Telegram-ում

Խնձորի դեղին, կարմիր եւ նարնջագույն գույները վկայում են բետա-կարոտինի բարձր մակարդակի մասին, որը, ինչպես հայտնի է, օգտակար է աչքերի համար եւ կանխում է քաղցկեղը: Այս մասին հայտնում է սննդաբան Մարինա Մակիշան (Ռուսաստան)՝ համեմատելով կեղեեւի տարբեր գույներով խնձորի օգտակարությունը։

Ինչպես հաղորդում է «Մոսկվա 24» հեռուստաալիքի կայքը, բետա-կարոտինը լավ հակաօքսիդանտ է համարվում:

«Դա իսկապես լավ քայլ է: Այն բարդ բարերար ազդեցություն ունի մեր օրգանիզմի վրա, մասնավորապես, դրական է ազդում տեսողության, ուղեղի եւ արյան անոթների վրա»,- ասել է սննդաբանը։

Բայց եթե մարդ անհանդուրժողականություն կամ ալերգիա ունի բետա-կարոտինի նկատմամբ, մասնագետը խորհուրդ է տվել ընտրել կանաչ խնձորը, որը եւս շատ օգտակար վիտամիններ և հանքանյութեր է պարունակում, բայց` ավելի քիչ բետա-կարոտին։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Yerevanblog