Իրաքի հարավային Բասրայի նահանգում ուսուցիչներին տեղափոխող միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով քրդական Rudaw պարբերականի հրապարակումը։
Նշվում է, որ զոհերի շարքում կա առնվազն 10 ուսուցիչ և նրանց 3 երեխաները։ Վթարի պահին նրանք մեկնում էին Սաֆվան քաղաքի դպրոցներից մեկը՝ աշխատանքի։
Բասրայի նահանգապետը նահանգում եռօրյա սուգ է հայտարարել:
Պարբերականը նշում է, որ Իրաքում ավտովթարներ հաճախ են տեղի ունենում։ 2022 թ․-ին երկրում 11 500-ից ավելի ավտովթար է գրանցվել, որոնց հետևանքով ավելի քան 3000 մարդ է զոհվել, 12 600 մարդ՝ վիրավորվել։