Նռան օգտակարության մասին խոսելիս, որպես կանոն, նկատի ենք ունենում նռան հյութը կամ հատիկները:
Սակայն քչերը գիտեն, որ նույնիսկ այս համեղ մրգի կեղևը բուժիչ նշանակություններ ունի:
Նռան կեղևը հենց այն է, ինչը պետք է միշտ լինի մեր տանը:Այն պարունակում է այնպիսի տարրեր, որոնք ճնշում են ստամոքսաղիքային տրակտի վնասակար բակտերիաները:
Նռան չոր կեղևի թուրմի օգտագործումից արդեն 2-3 ժամ անց թեթևանում են լուծի պատճառով առաջացած ցավերը:
Բացի այդ, կեղևն ամրացնում է աղիները, քանի որ պարունակում է պոլիֆենոլներ:
Այն նաև ունի ճիճվաթափ ազդեցություն:
Մեկ չափաբաժնի բաղադրությունը
10-12 գ նռան չոր կեղև
200 մլ ջուր
Ջուրը եռացրեք: Կեղևը լցրեք նախօրոք տաքացրած տարայի մեջ: Կեղևի վրա լցրեք եռացրած ջուրը, թողեք թրմվի 25-30 րոպե: Լուծույթը քամել պետք չէ:
Սկզզբում խմեք ստացված լուծույթի կեսը, արդեն իսկ 10 րոպե անց թեթևություն կզգաք: Եթե թեթևություն չզգաք, 30 րոպե անց մնացած կեսը խմեք, իսկ ևս 30 րոպե անց դեղամիջոցի վերջին չափաբաժինը խմեք:
Քանի որ նռան կեղևն ալերգիկ է, խորհուրդ է տրվում երեխաներին քիչ չափաբաժնով տալ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը
Ծանուցում. Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ: