Ղրիմում ուժեղ փոթորիկ է: Քամին արմատախիլ է անում ծառերը, իսկ ջուրը բառացիորեն քշում է ճանապարհները։ Շրջանում եղանակային պայմանների վատթարացման պատճառով ստեղծվել է օպերատիվ շտաբ։
Եվպատորիայում 15 մարդ է տարհանվում փոթորկի հետևանքով հեղեղված տներից:
Այս մասին խոսել է Ղրիմի ղեկավարի խորհրդական Օլեգ Կրյուչկովը՝ պարզաբանելով, որ մարդկանց կտեղավորեն պանսիոնատներում ու առողջարաններում։
Եվպատորիա-Սակի ճանապարհն այժմ աշխատում է միակողմանի հետընթաց ռեժիմով։ Թերակղզու քաղաքների ու շրջանների իշխանությունները համակարգում են փոթորկի հետեւանքների վերացումը։
Եղանակային պայմանների վատթարացման պատճառով օպերատիվ շտաբ ստեղծելու մասին հայտարարել է նաև Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։ Բոլոր ծառայությունները բարձր պատրաստության են բերվել։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐԸ՝