Լալա Մնացականյանը ոչ միայն «Մեր բակ»-ի ամենակարևոր գույներից մեկն էր, այլև մշակույթի կարևոր մարդկանցից մեկն էր ու իր գնալով մշակութային փնջի գույներից մեկը պակասեց:
Այս մասին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում Լալա Մնացականյանի հոգեհանգստի ժամանակ ասաց դերասան Աշոտ Ղազարյանը:
«Լալան մաքուր մարդ էր, ազնիվ մարդ է: Չեմ լսել Լալայից, որ որևէ առողջական խնդիր ունենար, ասեր` մի տեղս ծակում է, ծիծաղը դեմքին, ուրախ:
«Մեր բակ»-ի մեջ էն ամենալավ գույն տվողներից էր, այնքան բաներ էր խոսում, որ սցենարի մեջ չկար, սցենարիստը գալիս էր, ասում էր` էս ինչ ա խոսում, բայց իրոք լավ էր խոսում:
Լալան մեծ մարդ էր, մեծ հայ էր, լավ էլ մեծ ցավ պատճառեց մեզ: Լալան ինձ ու Հրանտին որբացրեց»,- ասաց նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝