Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հունիսի 22-ի գիշերը հանկարծամահ է եղել սիրված ու ճանաչված դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանը։
Աշոտ Ղազարյանը «Ինստագրամ»-ի իր էջում հրապարակում է արել՝ գրելով.
«Աստված հոգիդ լույսերի մեջ պահի, իմ լավ ընկեր: Հազար ափսոս»։
Գրառմանը կից Ղազարյանը լուսանկար է հրապարակել:
Լալա Մնացականյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 23-ին՝ ժամը 18։00-ից 20։00-ին՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Վերջին հրաժեշտը կկայանա հունիսի 24-ին՝ ժամը 11։00-ից 13։00-ն՝ նույն վայրից:
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝