Ինչու եք գիշերը քրտնում. 5 հնարավոր պատճառ

Միացրեք մեզ Telegram-ում

Steptohealth.ru-ն գրում է, որ գիշերային քրտնարտադրությունը կարող է վկայել առողջական խնդիրների առկայության մասին։

Ապնոէ։ Այս խնդրի առկայության դեպքում շնչուղիները քնած ժամանակ արգելափակվում են։ Սա թթվածնի պակաս է առաջացնում, ինչի հետևանք է դառնում ուժեղ քրտնարտադրությունը։ Ապնոէի առկայության մասին կարող են վկայել հետևյալ նշանները.

խռմփոց

հոգնածություն

գլխացավեր

վատ տրամադրություն։

Եթե նկատում եք այս խնդիրները, դիմեք մասնագետի օգնությանը, ով կօգնի ախտորոշել խնդիրը և ճիշտ բուժում կնշանակի։

Դաշտանադադար։ Այս ընթացքում հորմոնալ տատանումներ են առաջանում, ինչի հետևանքով խախտվում են օրգանիզմի մի շարք գործառույթներ։ Հորմոնալ տատանումները կարող են հանգեցնել նաև մարմնի ջերմաստիճանի փոփոխության։ Այդ պատճառով էլ այս շրջանում կանայք հաճախ են գիշերային քրտնարտադրություն ունենում։ Դաշտանադադարի մասին վկայում են նաև հետևյալ նշանները.

ոչ պարբերական դաշտանային ցիկլ

մաշկի չորություն

վատ տրամադրություն։

Նյարդային լարվածություն։ Քրոնիկական սթրեսն ու նյարդային լարվածությունը ևս կարող են գիշերային քրտնարտադրության պատճառ դառնալ։ Այս դեպքում հարկավոր է վեր հանել պատճառները և փոփոխություններ անել կյանքում։ Եթե չեք կարողանում ինքնուրույն դուրս բերել ձեզ այդ վիճակից, դիմեք մասնագետի օգնությանը։ Նրանց օգնությամբ կկարողանաք շտկել մտածողությունը։

Որոշ հիվանդություններ։ Գիշերային քրտնարտադրությունը կարող է վկայել մի խումբ խնդիրների առկայության մասին, այդ թվում՝ բակտերիալ ու վիրուսային վարակներ, քաղցկեղի որոշ տեսակներ։ Այս դեպքում, իհարկե, նկատվում են մի խումբ այլ նշաններ ևս։ Ճիշտ ախտորոշումը կարող է կատարել միայն բժիշկը։

Արյան մեջ շաքարի բարձր մակարդակ։ Դիաբետով տառապող անձինք հաճախ են գիշերային քրտնարտադրություն ունենում։ Այս դեպքում քրտնարտադրություն նկատվում է նաև ցերեկային ժամերին։ Արյան մեջ շաքարի ցածր մակարդակն ինսուլինի հետ կապված խնդրի կամ դիաբետի բուժման համար որոշ դեղամիջոցների օգտագործման հետևանք է։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Yerevanblog