Հնդկաստանից ժամանած զբոսաշրջիկը հրաշքով ողջ է մնացել՝ ընկնելով 20 մետրանոց կիրճը, որի եզրին սելֆի է արել։ Պատմության մանրամասները հայտնել է The Times of India-ն։
Ըստ թերթի՝ ճանապարհորդ Գոպալ Փունդլիկ Չավան և իր չորս ընկերները գնացել են Աջանտայի քարանձավներ։ Երբ խումբը հասել է ջրվեժի դիտահարթակ, ընկերները որոշել են սելֆի անել։
Աղբյուրը պարզաբանում է, որ այս ընթացքում Չավան կորցրել է հավասարակշռությունը և վայր է ընկել։ Նրա ընկերներն անմիջապես դիմել են ոստիկանության օգնությանը։
Դեպքի վայր ժամանած տեղի ոստիկանությունը և հնագիտության բաժինը սկսել են զբոսաշրջիկի որոնումները։ Արդյունքում Չավանը փրկվել է․ պարանների և ամրագոտիների օգնությամբ նրան հաջողվել է ձորից դուրս բերել։
The Times of India-ն հրապարակել է փրկարարական գործողության տեսանյութը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝