Կարծիք կա, որ սեքսով զբաղվելը երիտասարդների առանձնաշնորհն է։ Իսկ թոշակի անցնելը ինքնաբերաբար ենթադրում է վերարտադրողական օրգանների թոշակի անցնել։ Այնուամենայնիվ, ինչպես ուժեղ, այնպես էլ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները ուզում են իրենց ցանկալի զգալ ցանկացած տարիքում՝ միաժամանակ ստանալով ակտիվ սեռական կյանքի բոլոր բոնուսները։ 55+ տարեկան մարդիկ չպետք է իրենց զրկեն հաճույքից. այդ մասին ասել է հոգեբան և սեքսապաթոլոգ Ալիյա Կորոլևան 5-tv.ru-ին տված բացառիկ հարցազրույցում։
«Սեքսը հասուն տարիքում, բացի գործընթացի հաճելի բաղադրիչից, նաև շատ օգտակար է, ուստի 55-60 տարեկանում սեքսով զբաղվելը չափազանց կարևոր է»,- ասել է հոգեբանը։
Զգայական մարաթոնի առավելություններն անհերքելի են՝ կանոնավոր սեռական կյանքը երկարացնում է կենսաբանական կյանքը, դրականորեն է ազդում տարեցների առողջության և ինքնազգացողության վրա։
«Սեքսը բարելավում է ամբողջ օրգանիզմի աշխատանքը, մարդն ավելի լավ տեսք է ունենում, նրա հորմոնները կայունանում են, ինչպես նաև հիանալի հոգեբանական ազդեցություն է ունենում` բարելավում է տրամադրությունը և՛ տղամարդկանց, և՛ կանանց մոտ, մարդն իրեն ավելի երջանիկ է զգում»,- այսպես է բացատրել սեքսի առավելություններն Ալիյա Կորոլևան: