ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔ. Կատաղած արջը հարձակվել է մարդկանց վրա, ծանր վիրավորներ կան․ մանրամասներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Միացրեք մեզ Telegram-ում

Ռուսաստանի Յակուտիայի Չայանդինսկոյե վայրում ագրեսիվ արջը հարձակվել է մարդկանց վրա, երկու աշխատակից հազիվ է փրկվել։ Գրել է SHOT տելեգրամյան ալիքը։

«ՌուսԳազԲուրենիե» ընկերության մեխանիկը դուրս է եկել կցասայլից և այդ պահին պարկերի հետևից արջը հարձակվել է նրա վրա։ Կենդանուն վախեցրել են կրակմարիչներով։ Բայց այն հարձակվել է մեկ այլ տղամարդու վրա, որը փորձել է փրկել գործընկերոջը:

Կատաղած արջի լիկվիդացրել է որսորդը, որը ժամանել է 20 րոպեի ընթացքում։ Վիրավոր վարպետն ու մեխանիկը շտապ հոսպիտալացվել են։ Նախնական տվյալներով՝ նրանք բաց վերքեր ունեն, աշխատակիցներից մեկի վիճակը ծանր է։

ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Yerevanblog