Բժիշկ-սրտաբան և հաղորդավար Գերման Գանդելմանը «Жить здорово!» հաղորդաշարի եթերում ներկայացրել է սննդամթերքի այն տեսակը, որի գործածությունը կարող է նվազեցնել թոքերի քաղցկեղի զարգացման հավանականությունը, գրում է med2.ru կայքը։
Բժշկի խոսքով՝ քաղցկեղի ամենատարածված ու վտանգավոր տեսակներից մեկից պաշտպանվելու համար հարկավոր է սննդակարգում սև պղպեղ օգտագործել։
Այս համեմունքը պարունակում է պիպերին կոչվող նյութ, որը դանդաղեցնում է քաղցկեղի բջիջնեի աճը։
Ավելին՝ փորձագետը վստահ է, որ սև պղպեղի չափավոր գործածությունը կարող է կանխել նաև աղիների քաղցկեղի զարգացման հավանականությունը։
Վերոնշյալ դրական հատկություններից բացի, սև պղպեղը կարող է օգտակար լինել նաև աչքերի առողջության համար։
Բանն այն է, որ այն պարունակում է վիտամին A, որն ամրապնդում է եղջերաթաղանթն ու պահպանում է լավ տեսողությունը։