Ալիևը հայտարարություն է տարածել

Միացրեք մեզ Telegram-ում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է սադրիչ հայտարարություններով հանդես գալ։

Աշխարհում կան բազմաթիվ անհաջող, կախյալ երկրներ, որոնք ցանկանում են միաժամանակ ունենալ մի քանի ղեկավարներ, ծառայել նրանց և իրենց տարածքը դարձնել հակամարտության գոտի։ Դրանցից մեկն Ադրբեջանի հարևան Հայաստանն է։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Նման երկրները բառիս բուն իմաստով անկախ անվանվել չի կարելի։ Նման երկրների քաղաքականությունը հիմնված չէ իրենց ժողովրդի կամքի վրա, նրանց ճակատագիրը դրսի հովանավորների ձեռքում է։ Իսկ SPECA-ի(Կենտրոնական Ասիայի տնտեսությունների համար ՄԱԿ-ի հատուկ ծրագիր) անդամ երկրներն իսկապես անկախ երկրներ են, քանի որ վարում են անկախ արտաքին և ներքին քաղաքականություն»,- նշել է պետության ղեկավարը։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Yerevanblog