Ընտրեք խատուտիկը և ստացեք տիեզերքի ուղերձը

Միացրեք մեզ Telegram-ում

Խատուտիկ № 1

Խոչընդոտը կարող է այն պահին ծագել, երբ դա ձեզ ամենից շատն է պետք, դա նման է նրան, որ տիեզերքը ձեզ կորագիծ գունդ է գցում, որպեսզի դուք հասկանաք, թե ինչն այնպես չէ։ Հիշեք, որ ձեզ կարող է դուր չգալ այն, ինչը դուք տեսնում եք կամ պետք է ընդունեք, բայց դրանից հետո ինչ-որ մի լավ բան կլինի։

Խատուտիկ № 2

Ձեր վիբրացիան ավելի ուժեղ է, քան դուք կարող եք պատկերացնել, և այդ ամենը ձեր վերահսկողության տակ է։ Հիշեք այդ մասին, երբ սենյակ եք մտնում, քանի որ ձեր էներգիան առաջին հերթին է ներս մտնում, և ինչ արձագանք որ դուք ստանում եք, ուղիղ դրսևորումն է այն վիբրացիայի, որը դուք ուղարկում եք։

Խատուտիկ № 3

Իրական ապաքինումը կարող է զգացմունքներ առաջացնել, որոնցից մենք այդքան երկար խուսափում էինք, և դա կարող է մեզ ստիպել ավելի շատ ցանկանալ խուսափել դրանից, ապաքինումը հոգեկան լուծում է, որը մենք պետք է ընդունենք, որպեսզի ազատվենք այն ցավից և բացթողումներից, որոնք մենք մեզ հետ տանում ենք։ Փորձենք ցույց տալ ձեր զգացմունքները և թույլ տալ նրանց ցույց տալ ձեզ ողջ ճշմարտությունը։

Խատուտիկ № 4

Տիեզերքը մեզանից յուրաքանչյուրի ներսում է, և այն ամենը, ինչ դուք պետք է անեք, դա այն է, որ թույլ տաք ձեզ տրամադրվել և դառնալ նա, ով դուք պետք է լինեք։ Տիեզերքը ձեր մեջ է դնում իր ողջ ուժը և երբեք ձեզ չի տա այնպիսի բան, որը դուք չեք կարող հաղթահարել, այդ պատճառով էլ դուք միշտ կարող եք առաջ շարժվել ցանկացած իրավիճակում, քանի որ տիեզերքը ձեզ լիովին աջակցում է։

Խատուտիկ № 5

Դուք երազանք ունեք, որը հավանաբար երկար ժամանակ ձեզ հետ է եղել։ Դուք դժվարություններ եք ունեցել ձեր ճանապարհին, սակայն դուք շարունակել եք շարժվել դեպի ձեր երազանքը։ Երազանքի իրականացումը մեծ ջանքեր է պահանջում, համառություն և ուժ։ Մի վարանեք և առաջ շարժվեք։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Yerevanblog