2013թ. հունվարի 16-ին Մոսկվայի կենտրոնում` Պովարսկայա փողոցում սպանվել է քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանը, ով ավելի շատ հայտնի է որպես «օրենքով գող» «Դեդ Հասան»։
«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուսոյանին գնդակահարել են տեղական ժամանակով ժամը 14։30 «Կարետնի դվոր» ռեստորանից դուրս գալիս, մարդասպանը օգտագործել է օպտիկական նշանառության սարքով հրացան։
Ուսոյանը համարվում էր հետխորհրդային տարածքում ամենահեղինակավոր քրեական առաջնորդներից մեկը, նա չորս դատվածություն ուներ, քրեական «կարիերան» սկսել էր դեռ 19 տարեկանից։
Հայտնի «օրենքով գող»-ի սպանությունից տարիներ անց համացանցում են հայտնվել նրա հուղարկավորության բացառիկ կադրերը, որը ներկայացնում ենք ստորև։
ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝