Քիչ առաջ Թուրքիայում, Մալաթիա նահանգում, 5․2 մագնիտուդ ուժգնությամբ երկարաշարժ է գրանցվել։ 2 րոպե անց Թուրքիայի Մալաթիա նահանգում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել՝ 4,7 մագնիտուդով։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրաշարժից հետո Մալաթիայի բնակիչները լքել են իրենց տները եւ դուրս եկել փողոց։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան, հայտնել է AFAD-ի երկրաշարժերի և ռիսկերի նվազեցման բաժնի ղեկավար Օրհան Թաթարը։
Նա նշել է, որ տարածքում հետազոտական աշխատանքները շարունակվում են, և առկա է շենքերի փլուզման վտանգ։
Իրար հաջորդող երկու երկրաշարժերի փաստով հետաքննություն է սկսվել, իր հերթին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Էրլիքայան։