Կանադայի Քվեբեկ նահանգում ողբերգություն է տեղի ունեցել, որը խլել է չորս երեխայի կյանք. հայտնում է Vesti.ru-ն։
«Չորս երեխաներ մահացած են հայտնաբերվել այն բանից հետո, երբ նրանց մակընթացությունը քշել է ձկնորսության ժամանակ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ողբերգությունը տեղի է ունեցել Սենտ Լոուրենս գետի վրա, որտեղ 11 հոգուց բաղկացած խումբը ձկնորսություն է ատարել։ Մակընթացության սկսվելուց հետո որոշ մարդիկ կարողացել են դուրս գալ, իսկ մնացածին ջուրը տարել է։
Դեպքի վայր ժամանած փրկարարներին դեռ չի հաջողվել գտնել ևս մեկ տղամարդու, որոնողական աշխատանքները շարունակվում են։