Եթե տառապում եք այս հիվանդություններով, բանան օգտագործեք

Միացրեք մեզ Telegram-ում

Fithacker.ru-ն գրում է, որ բացի սննդարար արժեքից՝ բանանն օգտակար է առողջության հետ կապված մի շարք խնդիրների առկայության դեպքում։

Մետեորիզմ և փորկապություն։ Բանանը պեկտին է պարունակում, որն արագացնում է նյութափոխանակությունը, օրգանիզմից դուրս բերում տոքսինները։ Բացի այդ՝ այն պրոբիոտիկի ազդեցություն է ունենում՝ խթանելով աղիների աշխատանքը փորկապության դեպքում։ Այս ամենի արդյունքում այն օգնում է ազատվել որովայնում գազերի կուտակման խնդրից, նպաստում նյութափոխանակությանը։

Սթրես։ Սթրեսն ազդում է մարդու առողջության վրա։ Ի թիվս այլ խնդիրների՝ այն նաև դիարեայի առաջացման պատճառ է դառնում առաջին հերթին՝ օրգանիզմում կալիումի մակարդակի անկման հետևանքով։ Բանանը մեծ քանակով կալիում է պարունակում և օգնում է վերականգնել հավասարակշռությունն օրգանիզմում։ Բանանն օգնում է կարգավորել օրգանիզմի մի շարք գործառույթներ։

Արյան ճնշում։ Մեծ քանակով աղի և քիչ քանակով կալիումի օգտագործումը բացասաբար են ազդում արյան ճշման վրա։ Արյան ճնշման բարձրացման հավանականությունը նվազեցնելու համար խորհուրդ է տրվում ամեն օր առավոտյան բանան օգտագործել։

Դեպրեսիա։ Բանանը տրիպտոֆան է պարունակում՝ սպիտակուց, որը խթանում է սերոտոնինի արտադրությունը։ Վերջինս հայտնի է՝ որպես երջանկության հորմոն։ Բավական է օրվա ընթացքում մեկ բանան ուտել, և սերոտոնինի մակարդակն այնքան կբարձրանա, որ ձեզ ավելի լավ, հանգիստ ու երջանիկ կզգաք։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Yerevanblog