ԱՄՆ-ում դպրոցահասակ Էմմա Էդվարդսը մահվանից մի քանի օր առաջ ամուսնացել է ընկերոջ՝ Դանիելի հետ, իրականացնելով իր վերջին երազանքը։ Հյուսիսային Կարոլինայում ապրող աղջկան 2022թ. ապրիլին ախտորոշել էին սուր լիմֆոբլաստիկ լեյկոզ։ Այս մասին գրել է Daily Star-ը։
Չնայած նրա ընտանիքը հույս ուներ, որ աղջկան կհաջողվի հաղթել մահացու հիվանդությանը, այս տարվա հունիսին նրանք ահավոր լուր ստացան այն մասին, որ նրան ընդամենը մի քանի օր է մնացել ապրելու։ Մայրը՝ Ալինան, պատմել է, որ դստեր երազանքը ամուսնանալն էր իր 10-ամյա բոյֆրենդի՝ Դենիել Մարշալ Քրիստոֆեր Ուիլյամս-կրտսերի հետ, որը հայտնի է նաեւ որպես DJ։
Ութ տարեկանում նրանք փորձել էին «հարսանիք անել» դպրոցում, ընդմիջման ժամին։ Ընկերները եւ հարազատները որոշել են կատարել Էմմայի երազանքը, եւ հունիսի 29-ին տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն, որին ներկա էին 100 հյուրեր, իսկ ուսուցչուհին նույնիսկ ելույթ էր ունեցել՝ պատմելով այն մասին, թե ինչպես են հարաբերություններ առաջացել նրանց միջեւ։
«Երեխաների մեծ մասը ցանկանում է Դիսնեյլենդ գնալ, բայց Էմման ցանկացավ ամուսնանալ, դառնալ կին եւ ունենալ երեք երեխա։ Նա պարզապես աղջիկ էր։ Ես միշտ ասում եմ, որ մենք, հավանաբար, ամուսնությունը շատ ուրախ ենք դարձրել, որովհետեւ դա այն ամենն էր, ինչ ցանկանում էր նա»,- պատմել է Ալինան։
Նա ավելացրել է, որ երբ ինքն ու Դենիելի մայրն իմացել են, որ երեխաները փորձել են կապվել ամուսնական կապերով դպրոցում, միավորվել են հարսանիքը կազմակերպելու համար։
«Ամեն բան պետք էր անել շատ արագ։ Մենք կազմակերպեցինք հարսանքիը մոտ երկու օրում։ Դա այնքան հիանալի էր, եւ ամեն բան այնքան լավ ստացվեց։ Աղջկա հայրը կարող է ասել, որ նրան հարսանիք է նվիրել։ Մեր ընկերը վարում էր արարողությունը, նրա ընկերուհին հատված կարդաց Աստվածաշնչից, իսկ նրա լավագույն ընկերուհին հարսնացուի ընկերուհին դարձավ»,- ավելացրել է ամերիկուհին։
Էմմայի մայրը նշել է, որ դստեր մարմինը ցավում էր, երբ նրան հագցնում էին։ Հարսանիքին ներկա էին բժիշկներ, բուժքույրեր, ուսուցիչներ, ընտանիքը եւ ընկերները։
Ցավոք, Էմման մահացավ երկու շաբաթ անց, հուլիսի 11-ին, բայց նրա հարազատներն ասում են, որ երախտապարտ են այն բանի համար, որ կարողացան իրականացնել նրա երազանքը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝